BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1476 դեպք

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1476 դեպք
27.11.2020 | 15:24

Հայաստանում նոյեմբերի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 132 346 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 1476-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 105 149 (+2094) մարդ, բուժվում է 24 580-ը (-648): Գրանցվել է մահվան 2617 դեպք: Մեկ օրում մահացել է 30 մարդ:

Դիտվել է՝ 4084

Մեկնաբանություններ